Միջազգային

Ռուսաստանը համոզում է Թուրքիային հրաժարվել հատուկ օպերացիայից Սիրիայում

Ռուսաստանը  համոզում է Թուրքիային հրաժարվել հատուկ օպերացիայից Սիրիայում

Մերձավոր Արեւելքի եւ Աֆրիկայի հարցերով ՌԴ նախագահի հատուկ ներկայացուցիչ, փոխարտգործնախարար Միխայիլ Բոգդանովը հայտարարել է, որ նախարարությունը հույս ունի համոզել Թուրքիային հրաժարվել նոր հատուկ օպերացիայից Սիրիայում, փոխանցում է ТАСС-ը։ Գործակալության տվյալներով՝ ՌԴ ԱԳՆ-ն հարցի քաղաքական եւ դիվանագիտական ​​լուծում  է ակնկալում: «Մենք շարունակում ենք երկկողմ շփումները թուրք գործընկերների հետ։ Մենք շարունակում ենք աշխատել նրանց հետ»,- ընդգծել է Բոգդանովը։

Ավելի վաղ հաղորդվել էր, որ թուրքական բանակը լիովին պատրաստ է Սիրիայում անդրսահմանային օպերացիայի մեկնարկին և սպասում է հրամանատարության համապատասխան հրամանին։ Այդ օպերացիայի ընթացքում Անկարան շեշտը դնելու է սեփական զինտեխնիկայի կամ թուրքական արդիականացված տեխնիկայի օգտագործման վրա։

Ավելի վաղ ԱՄՆ-ն ևս նախազգուշացրել էր Թուրքիային Սիրիայում օպերացիայի հետևանքների մասին՝ ընդգծելով, որ քրդերի դեմ հատուկ օպերացիան կխաթարի ՔԱԿ ահաբեկիչների դեմ պայքարին ուղղված ջանքերը։

Գնահատեք հոդվածը

0 /5
0
գնահատական