Միջազգային

ԵՄ-ն չի աջակցում Վրաստանի՝ թեկնածուի կարգավիճակին

ԵՄ-ն չի աջակցում Վրաստանի՝ թեկնածուի կարգավիճակին

Եվրահանձնաժողովն այս փուլում չի աջակցում Վրաստանի՝ ԵՄ թեկնածուի կարգավիճակ ստանալուն։ Այս մասին հայտնում է Aliq.ge-ն:

Եվրահանձնաժողովը հանձնարարական է տալիս. Ուկրաինային և Մոլդովային կտրվի թեկնածուի կարգավիճակ՝ կից պայմաններով, իսկ Վրաստանին՝ եվրոպական հեռանկար և պայմաններ, որոնք պետք է կատարվեն մինչև թեկնածուի կարգավիճակ ստանալը։

Որոշումը մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել են Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լեյենը ու ընդլայնման և հարևանության քաղաքականության հարցերով եվրահանձնակատար Վարհեյը։

Գնահատեք հոդվածը

0 /5
0
գնահատական