Միջազգային

Հնդկաստանում ջրհեղեղների հետևանքով 31 մարդ է զոհվել

Հնդկաստանում ջրհեղեղների հետևանքով 31 մարդ է զոհվել

Առնվազն 31 մարդ է զոհվել վերջին երկու օրվա ընթացքում Հնդկաստանի հյուսիսարևելյան Ասսամ և Մեգալայա նահանգներում հզոր մուսոնային անձրևների հետեւանքով առաջացած ջրհեղեղների պատճառով։ Շաբաթ օրը NDTV հեռուստաալիքի փոխանցմամբ՝ անձրևներից Բրահմապուտրա գետի և նրա վտակների ջրի մակարդակը բարձրացել է։

Առնվազն 12 մարդ է զոհվել Ասամում ջրհեղեղների և սողանքների հետեւանքով, որտեղ մոտ 1,9 միլիոն մարդ հեղեղման գոտում է հայտնվել: Մեգալայայի իշխանությունները հաղորդել են 19 մարդու մահվան մասին:

Գնահատեք հոդվածը

0 /5
0
գնահատական