«Գազպրոմը» Telegram-ի իր ալիքում հայտարարել է, որ «Թուրքական հոսքը» հունիսի 21-28-ը պլանային տարեկան սպասարկում կանցնի, և այդ պատճառով գազատարի երկու գծերով գազի փոխադրումը ժամանակավորապես կդադարեցվի։
Ընդգծվում է, որ գազի փոխադրման դադարեցումը նախապես համաձայնեցվել է բոլոր շահագրգիռ կողմերի հետ։