Ռուսական զորքերը ուժեր են կենտրոնացնում Սլավյանսկի վրա հարձակման համար և ակտիվ հետախուզություն են իրականացնում այդ ուղղությամբ։ Սևերոդոնեցկում շարունակվում են ակտիվ մարտերը ռուս-ուկրաինական ուժերի միջև՝ քաղաքի նկատմամբ լիակատար վերահսկողության համար։ Ռուսական բանակը լրացուցիչ հրետանի է կենտրոնացրել Սլավյանսկի ուղղությամբ։ Այդ մասին հայտնել է Ուկրաինայի ԶՈՒ գլխավոր շտաբը։