Ռուսաստանը ոչ ոքի չի սպառնում միջուկային զենքով: Այս մասին Սանկտ Պետերբուրգի միջազգային տնտեսական ֆորումի ընթացքում հայտարարել է Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը:
«Մենք ոչ ոքի չենք սպառնում միջուկային զենքով, բայց բոլորն էլ պետք է իմանան, որ մենք այն ունենք և կկիրառենք, եթե անհրաժեշտ լինի մեր պետության ինքնիշխանությունը պաշտպանելու համար»,- ասել է Պուտինը: