Միջազգային

Վլադիմիր Պուտինի ելույթը SPIEF-2022 միջազգային տնտեսական համաժողովում. ամփոփ

Վլադիմիր Պուտինի ելույթը SPIEF-2022 միջազգային տնտեսական համաժողովում. ամփոփ

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը ելույթ է ունեցել Սանկտ-Պետերբուրգի միջազգային տնտեսական համաժողովում։ Ձեզ ենք ներկայացնում ելույթի հիմնական կետերը՝ ամփոփ։

  • Արևմուտքի գործընկերները փորձում են հակազդել պատմության ընթացքին, մտածում են անցյալ դարի տերմիններով, պատրանքների մեջ են և փոփոխություններ չեն ուզում նկատել։ «Ոսկե միլիարդի» երկրները մնացած բոլորին դեռևս համարում են իրենց գաղութները՝ երկրորդ կարգի երկրներ։ Արևմուտքում մեր գործընկերները միտումնավոր խարխլել են միջազգային կարգը՝ հանուն իրենց աշխարհաքաղաքական պատրանքների։
  • Միացյալ Նահանգները, հաղթելով Սառը պատերազմում, իրեն հայտարարեց «Տիրոջ ներկայացուցիչ» երկրի վրա։
  • Մենք ուժեղ մարդիկ ենք և կարող ենք հաղթահարել ցանկացած մարտահրավեր: Մենք էլ մեր նախնիների նման ցանկացած խնդիր կլուծենք։
  • Պատժամիջոցներից ԵՄ-ի ծախսերը կարող են կազմել 400 մլրդ դոլար, իսկ եվրագոտու որոշ երկրներում գնաճն արդեն գերազանցել է 20%-ը։
  • Եվրոպայում ներկայիս իրավիճակը կհանգեցնի արմատականության աճի, իսկ երկարաժամկետ հեռանկարում՝ էլիտաների փոփոխության:
  • Եվրամիությունը վերջնականապես կորցրել է իր ինքնիշխանությունը և նրա էլիտաները պարում են ուրիշի նվագի տակ։
  • Ուկրաինական հացահատիկի արտահանման 5-6 տարբերակ կա, թող Կիևի իշխանություններն իրենք որոշեն, թե ինչպես դա անել՝ չկենտրոնանալով օվկիանոսից այն կողմ գտնվող տերերի վրա
  • Ուկրաինայում Ռուսաստանի հատուկ գործողությունը ինքնիշխան երկրի որոշում է՝ հիմնված իր անվտանգությունը պաշտպանելու իրավունքի վրա։

Գնահատեք հոդվածը

0 /5
0
գնահատական