Միջազգային

Բրյուսելում հանդիպել են Թուրքիայի և Հունաստանի պաշտպանության նախարարները

Բրյուսելում հանդիպել են Թուրքիայի և Հունաստանի պաշտպանության նախարարները

Թուրքիայի պաշտպանության նախարար Հուլուսի Աքարը Բրյուսելում հանդիպել է Հունաստանի պաշտպանության նախարար Նիկոս Պանայոտոպուլոսի հետ: Այս մասին հայտնում է թուրքական «Անադոլու» լրատվական գործակալությունը:

Հանդիպումը կայացել է Բրյուսելում գտնվող ՆԱՏՕ-ի կենտրոնակայանում՝ ՆԱՏՕ-ի պաշտպանության նախարարների «Պաշտպանություն և զսպում» թեմայով հանդիպումից հետո։

Հանդիպման ժամանակ շեշտվել է բաց հաղորդակցության ուղիների կարևորությունը տարաձայնությունների քննարկման և դրական օրակարգով երկխոսությունը շարունակելու համար, ինչը կնպաստի տարածաշրջանում բարիդրացիական հարաբերությունների և համագործակցության ձևավորմանը, ինչպես նաև լարվածության թուլացմանը։

Գնահատեք հոդվածը

0 /5
0
գնահատական