Միջազգային

Վրաստանին կարող է ԵՄ թեկնածու երկրի կարգավիճակ տրվել մի շարք նախապայմաններով. Լեյեն

Վրաստանին կարող է ԵՄ թեկնածու երկրի կարգավիճակ տրվել մի շարք նախապայմաններով. Լեյեն

Եվրահանձնաժողովը կարծում է, որ Վրաստանին կարող է ԵՄ թեկնածու երկրի կարգավիճակ տրվել, սակայն՝ մի շարք պայմանների կատարման դեպքում։ Այս մասին այսօր ճեպազրույցի ժամանակ հայտարարել է Եվրահանձնաժողովի ղեկավար Ուրսուլա ֆոն դեր Լյայենը:

«Երկիրը պետք է քաղաքականապես համախմբվի եւ բարեփոխումներ իրականացնի քաղաքացիական հասարակության ոլորտում։ Ելնելով դրանից՝ մենք Վրաստանին եվրոպական հեռանկարի վերաբերյալ հանձնարարական ենք տալիս եւ տեսնենք, թե ինչպես կիրագործվեն այդ հանձնարարականները, որպեսզի կրկին քննարկենք Վրաստանին կարգավիճակ տրամադրելու հարցը»,- ասել է նա։

Գնահատեք հոդվածը

0 /5
0
գնահատական