Միջազգային

Եգիպտոսը չեղարկել է երկիր մուտք գործելու սահմանափակումները

Եգիպտոսը չեղարկել է երկիր մուտք գործելու սահմանափակումները

Եգիպտոսը հունիսի 16-ին հայտարարել է երկիր ժամանողների համար կորոնավիրուսային վարակի կանխարգելմանն ուղղված բոլոր սահմանափակող միջոցառումների վերացման մասին։

Նոր կանոնները կտարածվեն ինչպես արտասահմանից ժամանող օտարերկրացիների, այնպես էլ Եգիպտոսի քաղաքացիների վրա։

Եգիպտոսի բարձրագույն կրթության և գիտական հետազոտությունների նախարար Խալեդ Աբդել Ղաֆարի խոսքով՝ Եգիպտոսում մինչ այժմ 86,6 միլիոն մարդ ստացել է կորոնավիրուսի դեմ պատվաստման առնվազն մեկ չափաբաժին, 4,5 միլիոն մարդ ստացել է երկու չափաբաժին։ «Պատվաստանյութերի ներկայիս պաշարները գնահատվում են 57,5 միլիոն դոզա՝ պատվաստումների արշավն ավարտելու համար», - ասել է նա։

Գնահատեք հոդվածը

0 /5
0
գնահատական