Միջազգային

ԱՄՆ-ում եկեղեցում հրաձգության հետևանքով կան զոհեր

ԱՄՆ-ում եկեղեցում հրաձգության հետևանքով կան զոհեր

ԱՄՆ-ի Ալաբամա նահանգի Վեսթավիա Հիլզ քաղաքի եկեղեցիներից մեկում հրաձգություն է տեղի ունեցել։ Միջադեպի հետևանքով զոհվել է երկու մարդ։

Վեսթավիա Հիլզի ոստիկանության տվյալներով՝ միջադեպը տեղի է ունեցել հունիսի 16-ի երեկոյան Սուրբ Ստեֆանո եպիսկոպոսական եկեղեցում։ Հաղորդվել է երեք վիրավորի մասին, որոնցից երկուսն ավելի ուշ մահացել են։

Իրավապահների հաղորդմամբ՝ կասկածյալը միայնակ է գործել, այս պահին նա ձերբակալված է։ Արաքի դրդապատճառները չեն հաղորդվում։

Գնահատեք հոդվածը

0 /5
0
գնահատական