Միջազգային

Չինաստանը գործարկել է իր երրորդ ավիակիրը

Չինաստանը գործարկել է իր երրորդ ավիակիրը

Չինաստանը գործարկել է իր երրորդ ավիակիրը՝ Ֆուծյանը: Արարողությունը տեղի է ունեցել Շանհայի նավաշինական գործարանում։ Նորագույն ավիակիրն ունի ավելի քան 80,000 տոննա տարողունակություն և հագեցած է էլեկտրամագնիսական կատապուլտով՝ ինքնաթիռներ և այլ թռչող սարքեր արձակելու համար: Իր բնութագրերով այն մոտ է նմանատիպ դասի ամերիկյան ավիակիրներին։

Ֆուծյանը առաջին ավիակիրն է, որը, ըստ Պեկինի, կառուցվել է ամբողջությամբ չինական նախագծով։ Մինչ այս Չինաստանի ռազմածովային ուժերն ուներ խորհրդային տեխնոլոգիայի վրա հիմնված երկու ավիակիր՝ Լիանինգ (նախկին խորհրդային ծանր ավիակիր Վարյագ, գնված Ուկրաինայից) և Շանդոն՝ կառուցված Վարյագի մոդելով։

Գնահատեք հոդվածը

0 /5
0
գնահատական