Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը կարծում է, որ Մերձդնեստրում ստեղծված իրավիճակը չի կարող խանգարել Մոլդովայի ինտեգրմանը Եվրամիությանը, և դրա կարգավորումը ԵՄ-ին երկրի անդամակցության նախապայման չէ։
Մակրոնի խոսքով․ «Մեխանիկական գործընթացը սկսելու համար անարդար կլինի ասել, որ այն կարգելափակվի ստեղծված իրավիճակի պատճառով, մենք պետք է միասին լուծում գտնենք, սակայն դա նախապայման չէ մուտքի համար»։