Միջազգային

«Մենք արդեն մեսիջներ ենք ստացել, որ Մինսկի խմբի ձևաչափն այլևս չի գործելու». Ալիև

«Մենք արդեն մեսիջներ ենք ստացել, որ Մինսկի խմբի ձևաչափն այլևս չի գործելու». Ալիև

Բաքվում անցկացվող «Գլոբալ աշխարհակարգին սպառնացող վտանգները» թեմայով համաժողովի բացման ժամանակ Ալիևը անդրադարձել է Հայաստան-Ադրբեջան հարաբերություններին։

«Այսպիսով, ես ուզում եմ հայտնել մեր դիրքորոշումը. Մինսկի խմբի մասին ցանկացած շահարկում Հայաստանում կամ որևէ այլ երկրում միայն նյարդայնացնում է Ադրբեջանին։ Մենք լուծել ենք հակամարտությունը։ Մինսկի խմբի մշակած Մադրիդյան սկզբունքները իրականացված են։ Հիմա մենք պետք է մտածենք, թե ինչպես կարգավորել հարաբերությունները Հայաստանի հետ և ստորագրել խաղաղության պայմանագիր»,- հավելել է Ալիևը։

Գնահատեք հոդվածը

0 /5
0
գնահատական