Ուկրաինայում պատերազմն առաջին անգամ հանգեցրեց նրան, որ ամբողջ աշխարհում իրենց տունը լքելու հարկադրված մարդկանց թիվը գերազանցեց 100 միլիոնը։ Այդ մասին ասվում է հունիսի 16-ին ՄԱԿ-ի փախստականների հարցերով գերագույն հանձնակատարի հրապարակած զեկույցում: ՄԱԿ-ը մտավախություն ունի, որ պատերազմը կարող է սովի պատճառ դառնալ, ինչը կհանգեցնի փախստականների թվի հետագա աճի։
2021 թվականի վերջի դրությամբ պատերազմներից, բռնություններից, հալածանքներից և մարդու իրավունքների խախտումների արդյունքում տները լքած մարդկանց թիվը հասել էր 89,3 միլիոնի, ինչը 8%-ով ավելի է, քան՝ մեկ տարի առաջ, և կրկնակի ավել, քան՝ մեկ տասնամյակ առաջ։