Բաքվում անցկացվող «Գլոբալ աշխարհակարգին սպառնացող վտանգները» թեմայով համաժողովի բացման ժամանակ Ալիևը անդրադարձել է նաև Հայաստան-Ադրբեջան հարաբերություններին. «Մեր մոտեցումը Կովկասի ինտեգրումն է, համագործակցությունը, և Ադրբեջանն արդեն մի քանի անգամ առաջարկություններ է արել, որպեսզի սկսվի դա»,- նշել է Ալիևը։
Նրա խոսքով՝ իրենք այդ հարցով խորհրդակցել են վրացիների հետ, և Վրաստանի կառավարությունը աջակցել է Վրաստանում Ադրբեջանի, Հայաստանի և Վրաստանի ԱԳ նախարարների եռակողմ հանդիպում կազմակերպելու և երկխոսություն սկսելու գաղափարին. «Ցավոք, Հայաստանը հրաժարվում է: Ես չգիտեմ պատճառը, տրամաբանական բացատրություն չեմ գտնում»,- հավելել է Ալիևը։