Միջազգային

Բրյուսելում հանդիպել են Թուրքիայի, Մեծ Բրիտանիայի և Ուկրաինայի պաշտպանության նախարարները

Բրյուսելում հանդիպել են Թուրքիայի, Մեծ Բրիտանիայի և Ուկրաինայի պաշտպանության նախարարները

Բրյուսելում ՆԱՏՕ-ի պաշտպանության նախարարների հանդիպման շրջանակում կայացել է Թուրքիայի, Մեծ Բրիտանիայի և Ուկրաինայի պաշտպանության նախարարների եռակողմ հանդիպումը: Այդ մասին հայտնում է Anadolu գործակալությունը։

Թուրքիայի պաշտպանության նախարար Հուլուսի Աքարը, Մեծ Բրիտանիայի պաշտպանության նախարար Բեն Ուոլեսը և Ուկրաինայի պաշտպանության նախարար Ալեքսի Ռեզնիկովը քննարկել են օրակարգային հարցեր՝ շեշտը դնելով տարածաշրջանի պաշտպանության և անվտանգության վրա։ Մտքերի փոխանակություն է տեղի ունեցել Ուկրաինայում տիրող իրավիճակի շուրջ։

Հատուկ ուշադրություն է դարձվում Ուկրաինայի նավահանգիստներից հացահատիկով նավերի անվտանգ դուրսբերմանը, ինչպես նաև Կիևում պատերազմի սկզբից ի վեր տեղակայված թուրքական ռազմաօդային ուժերի A400M երկու ռազմատրանսպորտային ինքնաթիռների անվտանգ վերադարձի ապահովմանը։

Գնահատեք հոդվածը

0 /5
0
գնահատական