Բաքվում անցկացվող «Գլոբալ աշխարհակարգին սպառնացող վտանգները» թեմայով համաժողովի բացման ժամանակ Ալիևը անդրադարձել է Հայաստան-Ադրբեջան հարաբերություններին։
«Ցավոք, մենք Հայաստանի կառավարությունից լսում ենք հայտարարություններ Լեռնային Ղարաբաղի, այսպես կոչված, կարգավիճակի մասին, ինչը բացարձակ հակաարդյունավետ է և վտանգավոր, այդ թվում՝ հենց Հայաստանի համար»,- հայտարարել է նախագահ Իլհամ Ալիևը։ «Հայաստանի կառավարությունը պետք է դադարեցնի պատմությունը վերաշարադրելու փորձերը։ Պատմությունն արդեն գրված է»,- նշել է Ալիևը։
Ալիևը նաև նշել է, որ Հայաստանը կասկածի տակ է դնում Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը՝ ադրբեջանական կողմին ստիպելով անել նույնը։ Նրա խոսքով՝ պատմության տեսանկյունից Ադրբեջանը դա անելու ավելի շատ իրավունքներ ունի, «որովհետև անցյալ դարի պատմությունը ցույց է տալիս, որ 1920 թվականի նոյեմբերին սովետական իշխանությունը վերցրեց Ադրբեջանի պատմական մասը՝ Զանգեզուրն, ու միացրեց Հայաստանին»։
«Հետևաբար, եթե Հայաստանը Ղարաբաղի հայերի համար կարգավիճակ է պահանջելու, ինչո՞ւ պետք է արևմտյան Զանգեզուրում ադրբեջանցիների համար կարգավիճակ չպահանջենք։ Այս տարածքն ամբողջությամբ ադրբեջանցիներով էր բնակեցված»,- հայտարարել է Ալիևը։