Ռուսաստանի Դաշնության փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկը կարծում է, որ Հայաստանի տրանսպորտային հաղորդակցության ներուժը մոտ ապագայում կիրագործվի։
«Հայաստանն, ի դեպ, ունի հսկայական տրանսպորտային հաղորդակցության ներուժ, որը դեռ չի իրացկանացվել, բայց մենք վստահ ենք, որ դա կտեսնենք մոտ ապագայում»,- Պետերբուրգյան միջազգային տնտեսական 25-րդ համաժողովի «Գործընկերություն Եվրասիայում. նոր հնարավորություններ» խորագրով պանելային քննարկման ժամանակ ասել է Օվերչուկը։
Ռուսաստանի Դաշնության փոխվարչապետը հավելել է, որ կկառուցվի միջազգային տրանսպորտային միջանցքների խաչմերուկ։
«Դրա համար ամեն ինչ կա։ Եվ երկիրը կսկսի մեծ օգուտներ ստանալ»,- շեշտել է նա։