Միջազգային

Կանցլեր Շոլցը, նախագահ Մակրոնը և վարչապետ Դրագին ժամանել են Կիև (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

Կանցլեր Շոլցը, նախագահ Մակրոնը և վարչապետ Դրագին ժամանել են Կիև (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցը, Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը և Իտալիայի վարչապետ Մարիո Դրագին գնացքով մեկնել են Կիև։ Այդ մասին հաղորդել են գերմանական և իտալական լրատվամիջոցները։ Ուղևորության մասին պաշտոնապես չի հայտարարվել՝ անվտանգության նկատառումներից ելնելով։

Կիևում սպասվում են բանակցություններ Զելենսկու և այլ պաշտոնյաների հետ։ Հիմնական թեմաներն են ծանր սպառազինության մատակարարումները, նոր հակառուսական պատժամիջոցների և դաշնակիցների միասնական դիրքորոշումների հստակեցումը։ 

 

Գնահատեք հոդվածը

0 /5
0
գնահատական