Ճապոնիայի իշխող Լիբերալ-դեմոկրատական կուսակցության պատգամավորների ասոցիացիան, որը զբաղվում է պաշտպանության հարցերով, կառավարությանը կոչ է արել՝ հինգ տարվա ընթացքում 1 տրիլիոն իեն (մոտ 7,5 միլիարդ դոլար) հատկացնել պաշտպանական տեխնոլոգիաների հետազոտության համար: Ինչպես հայտնում է Kyodo գործակալությունը, համապատասխան առաջարկը հինգշաբթի օրը պաշտպանության նախարար Կիշիին է ներկայացրել պատգամավորական խմբի ղեկավար Սեյշիրո Էտոն։
Բացի այդ՝ նրանք դիմել են վարչապետ Ֆումիո Կիշիդին և աշխատակազմի ղեկավար Հիրոկազու Մացունոյին՝ Ազգային անվտանգության ռազմավարության վերանայման ժամանակ համապատասխան առաջարկները հաշվի առնելու խնդրանքով, որի նոր տարբերակը պատրաստ կլինի մինչև տարեվերջ։