Ուկրաինայի պաշտպանության նախարար Ալեքսի Ռեզնիկովը Բրյուսելում հանդիպել է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգի հետ։ «Հանդիպումը շատ արդյունավետ է անցել»,- գրել է Ռեզնիկովն իր թվիթերյան միկրոբլոգում: «Ինչ վերաբերում է Ուկրաինայի դեմ Ռուսաստանի ագրեսիային, ուղերձը բարձր և հստակ էր. Կարթագենը կկործանվի, մեզ ոչ ոք չի կանգնեցնի: Եվրատլանտյան տարածքի անվտանգությունը մեր ձեռքերում է: Այս ձեռքերը պետք է ստանան ավելի ծանր զենքեր»,- հավելել է Ռեզնիկովը։
Had a very productive meeting with @jensstoltenberg. In terms of 🇷🇺aggression against 🇺🇦 the message was loud & clear: Carthage will be destroyed! Nobody is going to stop us! The security of the whole Euro-Atlantic space is in our hands. Those hands must receive heavier weapons. pic.twitter.com/skWeiakAA0
— Oleksii Reznikov (@oleksiireznikov) June 15, 2022