Միջազգային

Թուրքիան 3.2 մլրդ դոլարի ռազմական տեխնիկա է արտահանել

Թուրքիան 3.2 մլրդ դոլարի ռազմական տեխնիկա է արտահանել

Թուրքիայի ռազմարդյունաբերական համալիրի ընկերությունները ակտիվորեն մեծացնում են արտադրանքի մատակարարումը արտասահման։ Երկիրը քայլ առ քայլ մոտենում է աշխարհի զենք արտադրող առաջատար տասնյակի շարքերին։ 2021 թվականի վերջին թուրքական պաշտպանական արտադրանքի արտասահման մատակարարումների ծավալը նախորդ տարվա համեմատ աճել է 41%-ով՝ մինչև 3,2 միլիարդ դոլար։ 2022 թվականի համար հայտարարվել է ավելի քան 4 միլիարդ դոլարի արտահանման նպատակ։

Արտահանողների միության տվյալներով՝ «Բայրաքթար» անօդաչուներ արտադրող «Բայքար» ընկերությունը 2021 թվականին դարձել է Թուրքիայի պաշտպանական և ավիացիոն արդյունաբերության արտահանման առաջատարը։ Անօդաչու թռչող սարքեր արտադրողը 2021 թվականին արտահանել է 638,9 միլիոն դոլարի արտադրանք։

Գնահատեք հոդվածը

0 /5
0
գնահատական