«Ուկրաինայի տարածքում մարտերն ինքնին խոչընդոտ չեն՝ նրան ԵՄ անդամության թեկնածուի կարգավիճակ տալու համար։ Միևնույն ժամանակ, Եվրամիությունը պատրաստ չէ զինված հակամարտություններ ներմուծել ԵՄ». այս մասին հայտարարել է Եվրահանձնաժողովի արտաքին հարաբերությունների և անվտանգության քաղաքականության խոսնակ Պիտեր Ստանոն։
Եվրոպացի պաշտոնյան հաստատել է, որ ուրբաթ օրը՝ հունիսի 17-ին, Եվրահանձնաժողովը կհրապարակի իր կարծիքը Ուկրաինայի, Մոլդովայի և Վրաստանի դիմումների վերաբերյալ՝ նրանց ԵՄ անդամության թեկնածու երկրների կարգավիճակ տրամադրելու վերաբերյալ։ Այնուհետ, հաջորդ շաբաթ, ԵՄ առաջնորդները կքննարկեն այդ հարցը Եվրոպական խորհրդի նիստում: