Միացյալ Նահանգները 1 միլիարդ դոլարի լրացուցիչ ռազմական օգնություն կտրամադրի Ուկրաինային։ Այս մասին հայտարարել է ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը՝ ուկրաինացի գործընկեր Վլադիմիր Զելենսկու հետ հեռախոսազրույցի ժամանակ։
«Զելենսկուն տեղեկացրեցի, որ ԱՄՆ-ն ևս 1 միլիարդ դոլարի աջակցություն է տրամադրում Ուկրաինային՝ անվտանգության ապահովման համար։ Այսօր Բրյուսելում քննարկեցինք նաևւ Պենտագոնի ղեկավար Լլոյդ Օսթինի՝ ուկրաինացի զինվորականներին լրացուցիչ միջազգային աջակցության համակարգմանն ուղղված ջանքերը:
Հայտարարում եմ նաև 225 միլիոն դոլարի հավելյալ մարդասիրական օգնության մասին»,- ասվում է Բայդենի հայտարարության մեջ: