Վրաստանում հաստատվել է կապիկի ծաղիկով վարակման մեկ դեպք։ Այս մասին հայտնել է Վրաստանի առողջապահության նախարարության Հիվանդությունների վերահսկման և հանրային առողջության ազգային կենտրոնը:
Կենտրոնի տնօրեն Ամիրան Գամկրելիձեն ասել է, որ Առողջապահության նախարարությունն արդեն կարգադրել է բոլոր բուժհաստատություններին հատուկ ուշադրություն դարձնել հիվանդների րտասովոր ցաներին և հայտնել կենտրոնին։
Նշվում է, որ Վրաստանի լաբորատորիաները հաստատել են հանրապետությունում կապիկի ծաղիկով վարակի առաջին դեպքը: