Միջազգային

Հայ-ադրբեջանական սահմանի սահմանազատման հանձնաժողովի գործունեությունը կապված չէ Ղարաբաղում իրավիճակի հետ. Զախարովա

Հայ-ադրբեջանական սահմանի սահմանազատման հանձնաժողովի գործունեությունը կապված չէ Ղարաբաղում իրավիճակի հետ. Զախարովա

Հայ-ադրբեջանական սահմանի սահմանազատման և սահմանագծման հանձնաժողովի գործունեությունը ոչ մի կերպ կապված չէ ռուսական խաղաղապահ զորախմբի պատասխանատվության գոտում գտնվող Լեռնային Ղարաբաղի Ասկերանի շրջանի գյուղի շուրջ ստեղծված իրավիճակի հետ։ Այս մասին ճեպազրույցի ժամանակ հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։

«Միևնույն ժամանակ հույս ունենք, որ գործարկումն ու համակարգված աշխատանքը կնպաստեն Բաքվի և Երևանի միջև վստահության բարձրացմանն ու միջադեպերի կանխմանը, ինչպես հայ–ադրբեջանական սահմանին, այնպես էլ ՌԴ խաղաղապահների պատասխանատվության գոտում», – ասել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչը։

Զախարովայի խոսքով՝ Մոսկվան պատրաստ է նպաստել հանձնաժողովի նիստի անցկացմանը մոտ ապագայում. «Այս պահին Ռուսաստանը ժամկետների վերաբերյալ առաջարկների է սպասում հայ եւ ադրբեջանի գործընկերներից»։

Գնահատեք հոդվածը

0 /5
0
գնահատական