Միջազգային

Լեհաստանը կոչ է արել՝ բռնագրավել Ռուսաստանի ողջ ունեցվածքը

Լեհաստանը կոչ է արել՝ բռնագրավել Ռուսաստանի ողջ ունեցվածքը

Լեհաստանի վարչապետ Մատեուշ Մորավեցկին ԵՄ-ի և ՆԱՏՕ-ի երկրներին և բոլոր նրանց, ովքեր աջակցում են Ուկրաինայի վերակառուցմանը, կոչ է արել՝ բռնագրավել Ռուսաստանի բոլոր սառեցված ակտիվները։ Այդ մասին նա հայտարարել է երեքշաբթի օրը՝ Հաագայում ՆԱՏՕ-ի մի քանի երկրների ղեկավարների փակ հանդիպմանը հաջորդած ասուլիսում։ 

Հաագայի հանդիպմանը մասնակցել են ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգը, Բելգիայի, Նիդերլանդների, Դանիայի, Լեհաստանի, Ռումինիայի, Պորտուգալիայի և Լատվիայի վարչապետները։ Այն անցկացվել է Ուկրաինային ռազմական օգնություն տրամադրելու շուրջ կոնտակտային խմբի և ՆԱՏՕ-ի պաշտպանության նախարարների նիստի նախօրեին։

Գնահատեք հոդվածը

0 /5
0
գնահատական