Միջազգային

Լեհաստանի փոխվարչապետ․ «Հնարավոր չէ ԵՄ-ին Ուկրաինայի արագ անդամակցությունը»

Լեհաստանի փոխվարչապետ․ «Հնարավոր չէ ԵՄ-ին Ուկրաինայի արագ անդամակցությունը»

«Ուկրաինան չի կարողանա արագ անդամակցել Եվրամիությանը». այս մասին չորեքշաբթի օրը հրապարակված հարցազրույցում ասել է 2015 թվականից Լեհաստանում իշխող «Օրենք և արդարություն» կուսակցության ղեկավար, փոխվարչապետ Յարոսլավ Կաչինսկին։

Պատասխանելով հարցին, թե կա՞ ԵՄ-ին Ուկրաինայի արագ անդամակցության գոնե ինչ-որ շանս, գործիչը պատասխանել է՝ «ցավոք, ոչ»։ «Սա շատ թանկ կարժենա՝ թե՛ ֆինանսական, թե՛ քաղաքական առումով: Երկրորդ դեպքում խոսքը, իհարկե, Ռուսաստանի հետ հարաբերությունների մասին է»,- ասել է Կաչինսկին։

Bloomberg-ի հաղորդմամբ՝ ակնկալվում է, որ Եվրահանձնաժողովը հունիսի 17-ին խորհուրդ կտա՝ Ուկրաինային ԵՄ-ին անդամի թեկնածուի կարգավիճակ տրամադրել:

Գնահատեք հոդվածը

0 /5
0
գնահատական