Շուշիում տեղի է ունեցել ադրբեջանա-թուրքական համաժողով։ Համաժողովին մասնակցում են Ադրբեջանի և Թուրքիայի կառավարությունների, կուսակցությունների ներկայացուցիչներ։
Հանդիպմանը կմասնակցել են Թուրքիայի նախկին վարչապետ, Թյուրքական պետությունների կազմակերպության նախագահ, իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցության փոխնախագահ Բինալի Յըլդըրըմը, գյուղատնտեսության և անտառտնտեսության նախարար Վահիտ Քիրիշչին, Մշակույթի և զբոսաշրջության նախարար Մեհմեդ Նուրի Էրսոյը, «Ազգայնական շարժում» կուսակցության գլխավոր քարտուղար Իսմայիլ Բույուկաթամանը։