Չորեքշաբթի օրը Չինաստանի նախագահ Սի Ցզինպինը և Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հեռախոսազրույց են ունեցել։ Այս մասին հայտնում է Չինաստանի կենտրոնական հեռուստատեսությունը։ Ցզինպինը Պուտինի հետ հեռախոսազրույցի ընթացքում պատրաստակամություն է հայտնել աջակցել ռուս-ուկրաինական հակամարտության կարգավորմանը. «Չինաստանի իշխանությունները պատրաստ են աջակցել Ռուսաստանին՝ ինքնիշխանության պաշտպանությանն ու ազգային անվտանգությանն առնչվող առանցքային հարցերի լուծման գործում»,- ասել է Ցզինպինը։