Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին գերմանական ZDF լրատվականին տված հարցազրույցում քննադատել է Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցի՝ Կիևի և Մոսկվայի հարաբերություններում «հավասարակշռություն պահպանելու» փորձերը։
«Շոլցը և նրա կառավարությունը պետք է որոշում կայացնեն, և Ուկրաինայի ու Ռուսաստանի հարաբերություններում հավասարակշռություն պահպանելու փորձեր չպետք է կատարվեն»,- ասել է Զելենսկին։
Բացի այդ՝ Զելենսկին հանդիմանել է Գերմանիային, որ սկսել է օգնել Ուկրաինային շատ ավելի ուշ, քան՝ Միացյալ Նահանգները, Մեծ Բրիտանիան և ԵՄ արևելյան երկրները։ Նա հորդորել է կանցլերին՝ «ավելի միանշանակ» լինել Կիևի հետ հարաբերություններում և հրաժարվել Կիևի ու Մոսկվայի հետ «հնարավորինս անվնաս» հարաբերություններ կառուցելու մոտեցումից։