Միջազգային

Ղազախստանի նախագահը կայցելի Ռուսաստան և Իրան

Ղազախստանի նախագահը կայցելի Ռուսաստան և Իրան

Ղազախստանի նախագահի մամուլի ծառայության հաղորդմամբ՝ Կասիմ-Ժոմարտ Տոկաևը կայցելի Ռուսաստան և Իրան։ Հունիսի 17-ին նախագահը Վլադիմիր Պուտինի հրավերով կմասնակցի Սանկտ-Պետերբուրգի 25-րդ հոբելյանական միջազգային տնտեսական համաժողովին։ Նախատեսվում է Տոկաևի ելույթը համաժողովի լիագումար նիստում, ինչպես նաև՝ մի շարք երկկողմ հանդիպումներ։

Բացի այդ՝ հունիսի 19-ին Տոկաևը Իրանի նախագահ Էբրահիմ Ռաիսիի հրավերով պաշտոնական այցով կմեկնի Իրան։ Թեհրանում նախատեսված են բարձր մակարդակի երկկողմ բանակցություններ և մի շարք միջկառավարական փաստաթղթերի ստորագրում. ասվում է Ղազախստանի նախագահի մամուլի ծառայության հաղորդագրության մեջ։

Գնահատեք հոդվածը

0 /5
0
գնահատական