Միջազգային

Իրանում վթարի հետևանքով զոհվել են արբանյակների, աթս-երի և հրթիռների ստեղծման փորձագետներ

Իրանում վթարի հետևանքով զոհվել են արբանյակների, աթս-երի և հրթիռների ստեղծման փորձագետներ

Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի երկու ներկայացուցիչներ, որոնք զբաղվում էին աթս-երի, հրթիռների և արբանյակների մշակմամբ, օրերս զոհվել են ավտովթարի հետևանքով։ Այդ մասի երկուշաբթի օրը հաղորդել է իրանական Tasnim գործակալությունը։

Մեկ վթար տեղի է ունեցել Թեհրանից 250 կմ հարավ-արևմուտք գտնվող Խոմեյն քաղաքում, ևս մեկը՝ Իրանի հյուսիսում գտնվող Սեմնան քաղաքում։

Ավելի վաղ հաղորդվել էր իրանցի ականավոր ինժեներ Այուբ Էնթեզարիի մահվան մասին, ով նույնպես աշխատում էր ավիացիայի ոլորտում։

Գնահատեք հոդվածը

0 /5
0
գնահատական