Միջազգային

Կիևը թվարկել է Ռուսաստանին հաղթելու համար անհրաժեշտ զենքի տեսակներն ու քանակը

Կիևը թվարկել է Ռուսաստանին հաղթելու համար անհրաժեշտ զենքի տեսակներն ու քանակը

Ուկրաինայի նախագահի աշխատակազմի ղեկավարի խորհրդական Միխայլո Պոդոլյակն իր Twitter-ում գրել է, որ Ուկրաինա ռուսական ներխուժումն ավարտելու համար անհրաժեշտ է մի քանի հազար միավոր ծանր սպառազինություն։ «Ես ուղիղ կասեմ․ պատերազմը դադարեցնելու և Ռուսաստանին Ուկրաինայից դուրս շպրտելու համար մեզ անհրաժեշտ է ծանր սպառազինության հավասարակշռություն»,- գրել է նա։

Պոդոլյակը, մասնավորապես, թվարկել է, թե ինչ եւ որքան է անհրաժեշտ.

  • 1000 155 մմ հաուբիցներ
  • 300 MLRS
  • 500 տանկ
  • 2000 զրահամեքենա
  • 1000 դրոն

Պոդոլյակի խոսքով՝ Ուկրաինան մեծ հույսեր է կապում պաշտպանության նախարարների խմբի որոշման հետ, որը կհանդիպի հունիսի 15-ին Բրյուսելում։

Գնահատեք հոդվածը

0 /5
0
գնահատական