Միջազգային

Netflix-ը պաշտոնապես հայտարարում է «The Squid Game»-ի երկրորդ սեզոնի նկարահանման մասին

Netflix-ը պաշտոնապես հայտարարում է «The Squid Game»-ի երկրորդ սեզոնի նկարահանման մասին

Հարավկորեական հայտնի Squid Game սերիալի երկրորդ սեզոնի սցենարը մշակման փուլում է։ Այս մասին ասել է ռեժիսոր Հվան Դոն Հյուկը՝ ամերիկյան Netflix սթրիմինգային ծառայության կայքում։ 

Նրա խոսքով՝ առաջին սեզոնի գլխավոր հերոսն ու հակառակորդը կվերադառնա էկրաններ։ Դիտողները կծանոթանան մի շարք նոր կերպարների հետ: Թողարկման ամսաթիվը նշված չէ:

«The Squid Game»-ը Netflix-ի ամենահաջող շոուն է։ 2021 թվականի սեպտեմբերի 17-ին թողարկվելուց հետո չորս շաբաթվա ընթացքում հեռուստադիտողները ավելի քան 1,65 միլիարդ ժամ են հատկացրել սերիալի դիտմանը։ Ֆիլմը պատմում է գոյատևման գաղտնի խաղի մասին, որտեղ մարդիկ վտանգում են իրենց կյանքը՝ հսկայական դրամական պարգևի համար։

Գնահատեք հոդվածը

0 /5
0
գնահատական