Ղազախստանի առաջին նախագահ Նուրսուլթան Նազարբաևը Մոսկվայում հանդիպել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին և շնորհավորել նրան՝ Ռուսաստանի օրվա առթիվ։ Այս մասին հայտնում է Նազարբաևի մամուլի ծառայությունը։
Նշվել է, որ կողմերը միմյանց մաղթել են քաջառողջություն և բարեկեցություն՝ վստահություն հայտնելով հաստատված բարեկամական շփումների հետագա շարունակման հարցում՝ ի շահ Ղազախստանի և Ռուսաստանի ժողովուրդների բարգավաճման։