Տնտեսական դիվանագիտության հարցերով Իրանի Իսլամական Հանրապետության արտաքին գործերի նախարարի տեղակալ Մեհդի Սաֆարին հայտարարել է, որ ռուս գործարարների համար երկիր մուտք գործելու նպատակով այցագրի ռեժիմը հնարավոր է չեղարկվի, հաղորդում է իրանական Mehr լրատվականը: Սա երկրում ներդրումներն ավելացնելու նպատակ ունի: Մեհդի Սաֆարին նաև նշել է, որ Ռուսաստանի կողմից առաջարկված ապրանքների արտահանման դեպքում Իրանի արտահանման ծավալը զգալիորեն կաճի: