Թայվանի պետական նավթավերամշակման CPC Corp ընկերությունը հայտնել է, որ երկրում առաջինն է, որ Ադրբեջանի պետական նավթային ընկերության առևտրային ստորաբաժանման՝ SOCAR Trading-ի կողմից հում նավթի բեռներ է ստացել`ածխածնի արտանետումները փոխհատուցելու հավաստագրերով, հայտնում է Reuters-ը:
Մոտ 1.05 միլիոն տոննա հում նավթը Թայվան է հասել կիրակի առավոտյան, իսկ ածխածնի արտանետումները փոխհատուցվում են վարկերով, որոնք ավելի քիչ են քան 6 տարի առաջ: Դրանց մեծ մասը հիմնված է բնապահպանական ծրագրերի վրա: