Միջազգային

Նիկարագուայի իշխանությունը հավանություն է տվել ռուսական զորքերի, օդանավերի և նավերի տեղակայմանը երկրի տարածքում

Նիկարագուայի իշխանությունը հավանություն է տվել ռուսական զորքերի, օդանավերի և նավերի տեղակայմանը երկրի տարածքում

Նիկարագուայի իշխանությունները հավանություն են տվել ռուսական զորքերի, օդանավերի և նավերի տեղակայմանը երկրի տարածքում, հաղորդում է AP-ը։  

Այս շաբաթ հայտարարված հրամանագրով ռուսական զորքերին թույլ կտան իրականացնել մարդասիրական օգնություն, փրկարարական և որոնողական առաքելություններ արտակարգ կամ բնական աղետների դեպքում։ 

Նիկարագուայի կառավարությունը նաև թույլ է տվել ռուսական զորքերի փոքրաթիվ կոնտինգենտի ներկայությունը «փորձի փոխանակման և վերապատրաստման համար»։

 

Գնահատեք հոդվածը

0 /5
0
գնահատական