Միջազգային

Վառելիքի գնաճը Ուկրաինային օգնելու «կողմնակի արդյունք» է. Բայդեն

Վառելիքի գնաճը Ուկրաինային օգնելու «կողմնակի արդյունք» է. Բայդեն

Միացյալ Նահանգների նախագահ Ջո Բայդենը, Դեմոկրատական կուսակցության Ազգային կոմիտեի ընդունելության ժամանակ  իր ելույթում, բենզինի և նավթի գնի աճը անվանել է Ուկրաինային օգնելու «կողմնակի արդյունք»։

Խոսելով վառելիքի գնաճի մասին նա նշել է, որ փորձում են իջեցնել սակագինն ու թույլ չտալ, որ այդքան արագ բարձրանա: Նա նշել է, որ կարողացել են օրական 1 միլիոն բարել հատկացնել ռազմական պաշարնեից՝ դաշնակիցներին համոզելով հատկացնել ևս 240 միլիոն բարել՝ որպիսի գնաճ չլինի:

«Սակայն մենք մի որոշ ժամանակ ապրելու ենք այս գնաճի պայմաններում: Այն աստիճանաբար կնվազի, բայց առայժմ որոշ ժամանակ կապրենք այս պայմաններում», - նշել է Բայդենը:

Գնահատեք հոդվածը

0 /5
0
գնահատական