Միջազգային

Իսրայելի վարչապետը հայտարարել է, որ Իրանը «վտանգավոր մոտ է» միջուկային զենք ստեղծելուն

Իսրայելի վարչապետը հայտարարել է, որ Իրանը «վտանգավոր մոտ է» միջուկային զենք ստեղծելուն

Իսրայելի վարչապետ Նաֆթալի Բենեթը կարծում է, որ Իրանը ուրանը հարստացնում է «աննախադեպ արագությամբ»,  այս մասին նա ասել է բրիտանական Telegraph թերթին տրված հարցազրույցում՝ փոխանցում է ՏԱՍՍ-ը։

«Իրանը ուրանը հարստացնում է աննախադեպ արագությամբ և վտանգավոր աստիճանի մոտ է միջուկային զենք ունենալուն։ Առանց Արևմուտքի ճնշման Իրանում իսլամական ռեժիմը կարող է շատ շուտով միջուկային ռումբ ստանալ։ Աշխարհը պետք է ամուր դիրքորոշում որդեգրի և ասի իսլամական ռեժիմին՝ չկա միջուկային զենք, չկա պատժամիջոց։ Իրանական միջուկային ծրագիրը կանգ չի առնի, մինչև այն չկանգնեցնեն»,- հայտարարել է Իսրայելի վարչապետը:

Գնահատեք հոդվածը

0 /5
0
գնահատական