Միջազգային

Ֆրանսիայում մեկնարկել է խորհրդարանական ընտրություների առաջին փուլը

Ֆրանսիայում մեկնարկել է խորհրդարանական ընտրություների առաջին փուլը

Այսօր խորհրդարանական ընտրություններում ֆրանսիացիներն ընտրում են օրենսդիր մարմնի անդամներին, հայտնում է AP լրատվականը։ Ըստ լրատվականի, Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը ձգտում է ապահովել իր մեծամասնությունը՝ արմատական ձախ կոալիցիոն ուժերի սպառնալիքների ներքո: Սակայն վերջին հարցումների համաձայն`Մակրոնի և  նրա դաշնակիցների համար դժվար է լինելու խորհրդարանում տեղերի կեսից ավելին զբաղեցնելը: Կառավարումը հնարավոր կլինի միայն խորհրդարանականների հետ բանակցությունների միջոցով:

Ընտրությունների առաջին փուլում խորհրդարանի 577 տեղի համար պայքարում է 18-ից 92 տարեկան ավելի քան 6000 թեկնածու: Առավել շատ ձայներ հավաքածները կանցնեն վճռորոշ երկրորդ փուլ, որը կկայանա հունիսի 19-ին։

 

Գնահատեք հոդվածը

0 /5
0
գնահատական