Ուկրաինական նավահանգիստներից հացահատիկի դուրսբերման հարցով Ռուսաստանի, Ուկրաինայի, Թուրքիայի և ՄԱԿ-ի ներկայացուցիչների միջև հանդիպում անցկացնելու առաջարկի վերաբերյալ Անկարան պատասխանի է սպասում Մոսկվայից: Այս մասին մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է Թուրքիայի ԱԳ նախարար Մևլութ Չավուշօղլուն:
Նա նշել է, որ Անկարայում ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովի հետ քննարկվել է հացահատիկի մատակարարման հարցը: Չավուշօղլուն ընդգծել է, որ իրենք՝ ուկրաինական նավահանգիստներից հացահատիկը դուրս բերելու ՄԱԿ-ի ծրագիրն ամենաճիշտն են համարում ու կարծում են, որ կողմերը պետք է քննարկեն այն:
ԱԳ նախարարը նշեկ է, որ Անկարան իր տեսակետը հստակ ներկայացրել է, հիմա սպասում է Ռուսաստանի պատասխանին։