Միջազգային

Գերմանիան հաստատել է բանակի հզորացման համար 100 միլիարդ եվրոյի հիմնադրամի ստեղծումը

Գերմանիան հաստատել է բանակի հզորացման համար 100 միլիարդ եվրոյի հիմնադրամի ստեղծումը

Գերմանիայի Բունդեսթագը համաձայնություն է տվել սահմանադրության փոփոխություններին, որի արդյունքում կստեղծվի 100 միլիարդ եվրոյի հատուկ հիմնադրամ՝ Գերմանիայի ԶՈՒ  հզորացման համար: Այս որոշումը հանդիպման պատվիրակներն ընդունել են ուրբաթ օրը։

Նման խոշոր վարկեր վերցնելն արգելող կանոնները շրջանցելու համար անհրաժեշտ էր փոփոխել սահմանադրությունը։ Նախկինում այս հիմնադրամն արդեն հավանության է արժանացել կառավարության և Բունդեսթագի կողմից։ Դաշնային նահանգների պալատում քվեարկությունը համարվում էր ձևական։

Այս հիմնադրամի միջոցներով նախատեսվում է ձեռք բերել նոր զինատեսակներ և բարելավել Գերմանիայի ԶՈՒ նյութատեխնիկական բազան։ Մասնավորապես, ինչպես գրում է Reuters-ը, մոտ 40 մլրդ եվրո կուղղվի երկրի ռազմաօդային ուժերի հզորացմանը, մասնավորապես, նոր Eurofighter-ի և F-35 կործանիչների գնմանը։ Ընդհանուր՝ 19,3 միլիարդ եվրո կհատկացվի ռազմածովային ուժերի կարիքների համար։

Գնահատեք հոդվածը

0 /5
0
գնահատական