Միջազգային

Չինաստանը Թայվանի անջատման դեպքում պատերազմով է սպառնացել

Չինաստանը Թայվանի անջատման դեպքում պատերազմով է սպառնացել

Չինաստանի ժողովրդական ազատագրական բանակն առանց վարանելու ռազմական գործողություններ կսկսի, եթե Թայվանը դուրս գա ՉԺՀ-ից։ Այս մասին հայտարարել է Չինաստանի պաշտպանության նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Վու Ցյանը։

«Եթե ինչ-որ մեկը համարձակվի անջատել Թայվանը մեր երկրից, Չինաստանի ժողովրդական ազատագրական բանակն առանց վարանելու պատերազմ կսկսի։ Մենք հաստատակամորեն պաշտպանելու ենք մեր երկրի ինքնիշխանությունն ու տարածքային ամբողջականությունը»,- ասել է նա։

Պաշտոնական ներկայացուցիչը հավելել է, որ Պեկինը չի փոխի իր դիրքորոշումն այս հարցում։

Գնահատեք հոդվածը

0 /5
0
գնահատական