«Europe 1»-ը գրում է, որ Ֆրանսիան ուսումնասիրում է լրացուցիչ վեց նոր «Կեսար» ինքնագնաց հրանոթներ Ուկրաինային փոխանցելու հնարավորությունը։
Ավելի վաղ Ֆրանսիան արդեն Ուկրաինային էր փոխանցել 155 մմ տրամաչափի «Կեսար» հաուբիցների վեց հատանոց խմբաքանակ, որոնք արդեն օգտագործում են ճակատում։ Հաուբիցը կարող է խոցել թիրախները մինչև 40 կմ հեռավորության վրա։
Լրատվամիջոցները նշում են, որ Մակրոնը կարող է երկրորդ խմբաքանակի փոխանցման մասին հայտարարել Ուկրաինա այցի ժամանակ։
Պատերազմից առաջ ֆրանսիական բանակն ուներ ընդամենը 76 «Կեսար» ինքնագնաց։ Եվս 6 մեքենա Ուկրաինային հանձնելու դեպքում առաքումը կկազմի ֆրանսիական բանակի ողջ ռեսուրսի 16%-ը։