Միջազգային

ՌԴ ԱԳՆ կայքում խմբագրվել է Փառուխի վերաբերյալ հարցին՝ Լավրովի տված պատասխանը

ՌԴ ԱԳՆ կայքում խմբագրվել է Փառուխի վերաբերյալ հարցին՝ Լավրովի տված պատասխանը

Ռուսաստանի Արտաքին գործերի նախարարության կայքում տեղադրվել է ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովի՝ երեկ՝ հունիսի 9-ին ՀՀ արտգործնախարարությունում ՀՀ արտգործնախարար Արարատ Միրզոյանի հետ ունեցած համատեղ ասուլիսի սղագրությունը, որտեղ Փառուխի վերաբերյալ լրագրողի հարցին Լավրովի տված պատասխանը փոփոխված է ներկայացվել։

Լրագրողը Ռուսաստանի ԱԳ նախարար Լավրովից հետաքրքրվել է, թե խաղաղապահ զորախմբի կողմից ուսումնասիրվե՞լ են արդյոք ադրբեջանական զորքերի՝ Փառուխ ներխուժման հանգամանքները և ի՞նչ է արվում, որպեսզի ադրբեջանական զորքերը վերադառնան ելման դիրքեր։

Պատասխանելով հարցին՝ Լավրովը նշել էր․«Փառուխի շուրջ ստեղծված իրավիճակն առաջնահերթություն է ռուս զինվորականների համար և արդեն իսկ որոշակի արդյունքներ կան իրավիճակի հանգուցալուծման հետ կապված։ Եվ մենք փոխըմռնում ունենք, որ մեկնարկող սահմանագծման գործընթացի շրջանակում այդ հարցերը կքննարկվեն և լուծում կստանան»։

ՌԴ ԱԳՆ կայքում հրապարակված սղագրության մեջ Լավրովի պատասխանը հետևյալ կերպ է ներկայացվել․

․․․ Հույս ունենք, որ հայ-ադրբեջանական սահմանի սահմանագծման գործընթացի գործարկումը կնպաստի Բաքվի և Երևանի միջև վստահության բարձրացմանն ու թույլ չի տա, որ ռուսական խաղաղապահ զորակազմի պատասխանատվության գոտում Փառուխի նման միջադեպեր կրկնվեն»։

Գնահատեք հոդվածը

0 /5
0
գնահատական