Թուրքիայի արտաքին գործերի նախարար Մևլութ Չավուշօղլուն Անկարայում ընդունել է Կ.Պոլսի հայոց Պատրիարք Սահակ Բ. Մաշալյանին և Արևմտյան Եվրոպայի Հայրապետական Պատվիրակ և Վատիկանում Հայ Առաքելական Եկեղեցու ներկայացուցիչ Գերշ. Տ. Խաժակ Ս. Արքեպիսկոպոս Պարսամյանին։ Ներկա են եղել նաև Թուրքիայի արտաքին գերատեսչության բարձրաստիճան պաշտոնյաներ:
Անդրադառնալով Հայաստան-Թուրքիա հարաբերությունների կարգավորմանն ուղղված գործընթացին՝ Չավուշօղլուն հյուրերին ասել է, թե ցանկանում է, որպեսզի երկու երկրների հարաբերությունները դառնան բնականոն։ Այդ առումով նա շեշտել է, որ կրոնական գործիչները հաճախ քաղաքագետներից ավելի մեծ ազդեցություն են ունենում հանրային կարծիքի վրա, երբ աշխատանքներ են տարվում երկու ժողովուրդների բարիդրացիության համար։
Նախարարը հետաքրքրվել է համայնքային ընտրությունների հարցով, և Սահակ Պատրիարքը հայտնել է, որ կանոնագրության պատրաստումը վերջին փուլում է, և հուսով է, որ առաջիկայում այն կհրապարակվի։
Թուրքիայի ԱԳ նախարարը նաև հետաքրքրվել է վերանորոգված եկեղեցիների վիճակով և խոստացել Ստամբուլում լինելու դեպքում այցելել նաև Պատրիարքարան։
Türkiye Ermenileri Patriği Sahak Maşalyan ile Ermeni Apostolik Kilisesi Vatikan Temsilcisi Khajag Barsamyan’ı kabul ettik.
— Mevlüt Çavuşoğlu (@MevlutCavusoglu) June 9, 2022
Ermeni cemaatimiz, ülkemizin ayrılmaz bir parçasıdır.
Ermeni toplumunun önde gelen temsilcileriyle diyalog ve temaslarımızı sürdüreceğiz. 🇹🇷 pic.twitter.com/1s7AxBBhSR