Միջազգային

Ադրբեջանցի նավաստիները արգելափակվել են Ուկրաինայի նավահանգիստներում

Ադրբեջանցի նավաստիները արգելափակվել են Ուկրաինայի նավահանգիստներում

Ուկրաինայի հիմնական սևծովյան նավահանգիստների շրջակայքի ականազերծումը կարող է տևել մի քանի ամիս: Bloomberg-ի փոխանցմամբ՝ այս մասին ասել է ՄԱԿ-ի միջազգային ծովային կազմակերպության հատուկ խորհրդական Փիթեր Ադամսը։

«Նույնիսկ եթե նավահանգիստները բացվեն վաղը, որոշ ժամանակ կպահանջվի, մինչև նավերը ելումուտ ունենան: Մի քանի ամիս կպահանջվի՝ նավահանգստային տարածքներն ականազերծելու համար»,- ասել է Ադամսը:

Նրա խոսքով՝ այժմ մոտ 450 օտարերկրյա նավաստի և ավելի քան 80 նավ մնացել են ուկրաինական նավահանգիստներում։ Նրանց մեկ երրորդը Ֆիլիպիններից է, շատերը՝ Թուրքիայից, Սիրիայից և Ադրբեջանից։

Գնահատեք հոդվածը

0 /5
0
գնահատական